Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խորհրդածություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ


Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խորհրդածություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

  • 01-04-2016 14:04:54   | Ռուսաստան  |  Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել և հրաժարվել բռնությունից:
 
«Կողմերին հանդարտության կոչ ենք անում և մերժում ենք ցանկացած տեսակի բռնություն»,- gazeta.ru-ի փոխանցմամբ հայտարարել է Մ. Զախարովան` մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը:
ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ «Ռուսաստանը խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ մինսկի համանախագահ գործընկերների հետ»: Մ. Զախարովան նշել է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն հետևում է զարգացումներին:
Մինչ այդ ԵԱՀԿ-ից  տեղեկացրել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ հերթական հանդիպումը կունենա Վիեննայում` հակամարտության գոտու իրավիճակը քննարկելու համար:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play