Սիրիական բանակը հարձակումներ է կատարել ԻՊ-ի կողմից գրավված Էլ Քարյաթան քրիստոնեական քաղաքի վրա


Սիրիական բանակը հարձակումներ է կատարել ԻՊ-ի կողմից գրավված Էլ Քարյաթան քրիստոնեական քաղաքի վրա

  • 02-04-2016 16:09:13   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիական բանակն աշխարհազորայինների աջակցությամբ ճնշումներ է սկսել Էլ Քարյաթան քրիստոնեական քաղաքում, որն համարվում է Հոմս նախանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամեծ հենակետը:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` քաղաքի երեք ուղղություններով ներկայումս թեժ մարտեր են ընթանում:  Սիրիական բանակը մարտեր է մղում Էլ Քարյաթանից 4 կմ բարձրության վրա: Զինյալները դիմադրություն են ցուցաբերում, իսկ մարտերի ընթացքում օգտագործվում է ծանր գրնդացրեր և զրահատեխնիկա: Զինյալների կրակակետերը գտնվում են քաղաքի ծայրամասերում: 
Սիրիական բանակի ապստամբության ջոկատի հրամանատարի խոսքերով`  ամպստամբության պահից ոչնչացվել են շուրջ 30 ահաբեկիչներ: Նշվում է, որ քաղաքում խաղաղ բնակիչներ չկան:  Հարձակումները դժվարացել են քաղաքի շրջակայքում ահաբեկիչների կողմից տեղադրված ականների և պայթուցիկ սարքերի պատճառով: 
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ սիրիացի զինվորականներն ականազերծել են Պալմիրայից Դեյր Զոր գնացող ճանապարհի 4 կմ-ը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play