Ռուս ականազերծողների առաջին խումբն ուղևորվել է Պալմիրա


Ռուս ականազերծողների առաջին խումբն ուղևորվել է Պալմիրա

  • 02-04-2016 16:42:52   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայում Խմեյմիմ ավիաբազայից Պալմիրա է ուղևորվել Հակաականային միջազգային կենտրոնի ռուս մասնագետներից կազմված առաջին խումբը:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ`  Հաշտության կենտրոնը հաղորդել է, որ ԻՊ ահաբեկիչներից ազատագրված Հալեպի բնակելի տարածքներում վերականգնվում է խաղաղ կյանքը: Նշվում է, որ տեղի բնակչությունն անցել է դաշտային աշխատանքների, իսկ մարզային վարչակազմը սկսել է վերանորոգել ջրամատակարարումը և էներգամատակարարումը: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիացի զինվորականներն ականազերծել էին Պալմիրայից Դեյր Զոր տանող ճանապարհի 4 կմ-ը:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային