Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է հրադադարի խախտումը ԼՂ շփման գծի երկայնքով


Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է հրադադարի խախտումը ԼՂ շփման գծի երկայնքով

  • 03-04-2016 09:28:00   | ԱՄՆ  |  Քաղաքական

Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին. 
 
"Միացյալ Նահանգները ամենախիստ ձեւով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի սրումից եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Անկայուն իրավիճակն ապացույցն է, որ կողմերին անհրաժեշտ է անմիջապես բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ:
 
Մենք վերահաստատում ենք, որ չկա հակամարտության ռազմական լուծում: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները պատրաստ է հաստատակամորեն աշխատել կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով տեւական խաղաղության հասնելու նպատակով", - ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play