ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Այսօր ստեղծվել է պատմական պահ»


ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Այսօր ստեղծվել է պատմական պահ»

  • 04-04-2016 01:39:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանն իր ՖԲ էջում գրում է.
 
«Տեղեկատվական ծուղակ, թե դիվանագիտական հնարք. իմ կարծիքը` միակողմանի մարտական գործողությունները դադարեցնելու մասին
Ադրբեջանից հնչած հայտարարության վերաբերյալ։
 
Բոլորս էլ լավ հիշում ենք, որ 1990-ականների սկզբներին Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում պատմական հնարավորություն ունեցանք ազատագրելու մեր պատմական հայրենիքի մի փոքրիկ մասը։ Կարծում եմ՝ այսօր էլ ստեղծվել է նման պատմական պահ՝ վերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը՝ ազատագրելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասն ու գերության մեջ հայտնված մեր մյուս բնակավայրերը՝ սահմանը տեղափոխելով նվազագույնը Արաքս-Քուռ բնագիծ՝ Ադրբեջանին պարտադրելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։ 
 
Պատմության դասն է՝ քոչվոր ցեղին հասու չէ քաղաքակիրթ լեզուն, դժբախտաբար, նա միայն ու միայն հասկանում է ուժի լեզուն»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play