Սիրիական բանակը Հալեպում ոչնչացրել է ԻՊ-ին պատկանող պայթուցիկների արտադրության գործարան


Սիրիական բանակը Հալեպում ոչնչացրել է ԻՊ-ին պատկանող պայթուցիկների արտադրության գործարան

  • 04-04-2016 12:03:12   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիական բանակն աշխարհազորայինների աջակցությամբ Հալեպում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող պայթուցիկների և   ռազմամթերքի արտադրությամբ զբաղվող ապօրինի գործարան:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` ահաբեկիչների կողմից պայթուցիկներ, ինքնաշեն ականներ պատրաստելու մասին հայտնի է դարձել տեղում կատարվող ուսումնասիրությունների ընթացքում, երբ հայտնաբերվել են ռազմամթերքի բեկորներ: 
Աշխարհազորայինների խոսքերով` մարտերն ընթացել են մի քանի օր, այդ ընթացքում նրանք շրջափակել են ԻՊ զինյալներին, սակայն չեն կասկածել, որ «այնտեղ կարող է հայտնաբերվել պայթուցիկ սարքերի և պայթուցիկների մի ամբողջ արտադրություն»: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play