ՙԴԱԷՇ՚-Ի ՈՒՐՒԱԿԱՆԸª ԻՐԱՆԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ...


ՙԴԱԷՇ՚-Ի ՈՒՐՒԱԿԱՆԸª ԻՐԱՆԻ ՀԻՒՍԻՍՈՒՄ...

  • 05-04-2016 15:59:13   | Իրան  |  Վերլուծություն

Ըստ հաղորդւած պաշտօնական լուրերի, այսօր իրանական մերձկասպեան Ռամսար քաղաքում կայանալու է Իրան-Ադրբեջան-Թուրքիա արտգործնախարարների մակարդակով հերթական  4-րդ նիստը: Յիշեցնենք, որ այդ ձեւաչափով առաջին եռակողմ նիստը կայացել է 2011-ինª Իրանի Ուրմիայում, 2-րդըª Նախիջեւանում, իսկ 3-րդըª Վանայ լճի մերձակայքում...:
 
Բացի ձեւաչափային-պրոտոկոլային օրակարգերից, եռակողմ նիստերի շեշտադրւած թեմաներից է հանդիսացել ՙՏարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը՚:
Թէ այդ շեշտադրւած օրակարգի վերաբերեալ թուրքական կողմը (ինչու ոչª նաեւ Բաքուն) յատկապէս հէնց 2011 թւականից ի վեր ինչպիսի կեցւածք եւ ուղղութիւն են որդեգրելª պարզ է ու յստակ աշխարհին եւ տւեալ դէպքումª նոյնինքն Իրանին: Ուստիեւª հէնց Իրանին է վերապահւած, որ Ռամսարեան հերթական, բայց պահի առումով գերկարեւոր հանդիպմանը ի գործ դնի իր դիւանագիտական ողջ ներուժըª կանխելու համար ըստ էութեան ՙԴԱԷՇ՚-իզմին փաստացի ենթահող տրամադրող ու ապաւէն հանդիսացածª թուրք-ադրբեջանական մոգոնած սադրանքները: Սադրանքներ, որոնք  նոյն ԴԱԷՇ-ի ուրւականը Մերձաւոր Արեւելքից (Սիրիա-Իրաք) դէպի Կովկասեան տարածաշրջան փոխադրելու դաւադիր գործարքի համահեղինակ են հանդիսանումª  Թուրքիան ու Բաքւի իր խամաճիկներըª Հայոց Արցախի գործօնի չարաշահմամբ:
Արցախեան ռազմաճակատում վերջին իրադարձութիւնների կապակցութեամբª Ռամսարում Եռակողմ ժողովի երկու կողմերըª Թուրքիան ու Բաքուն արդէն քանիցս բարձրաձայնել են իրենց նենգամիտ համընթացութեան մասին: Իրանը, սակայն, հէնց երէկª Ազգային անվտանգութեան Գերագոյն խորհրդի մակարդակով բարձրաձայնել է իր անկողմնակալութիւնըª Արցախեան վերսկսած թնջուկի վերաբերեալ: Սա, ինքնին եւ տրամաբանօրէն վկայում է այն մասին, որ Իրանը, որպէս եռակողմ նիստի հիւրընկալ, նաեւ նախաձեռնութիւն պէտք է ստանձնիª դիմագրաւելու համար թուրք-ադրբեջանական նորագոյն սադրանքները, որոնք  անկանխատեսելի զարգացումներով են յղիª Իրանի հիւսիսային եւ հիւսիս- արեւմտեան հատւածներում:
Մինչ այդ, սակայն, խիստ ուշագրաւ է (եւ յատկապէս Իրանի համար) Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ քարտուղարի յայտարարութիւնըª ադրբեջանական ոճրագործ բանակայինների առանց այն էլ խախուտ շարքերում վարձկան ու տեռորիստական խմբաւորումներիª ջիհադականների առկայութեան փաստի մասին:
Յատկանշելի է նաեւ այն հանգամանքը, որ Ռամսարի եռակողմ հանդիպումից անմիջապէս յետոյ, ապրիլի 7-ին Բաքւում նախատեսւած է մի այլ եռակողմ նիստª մասնակցութեամբ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, որտեղ եւս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Ռուսաստանի իր գործընկերոջը համընթացª ի զօրու է լինելու Բաքւի կամազուրկ իշխանաւորներին զերծ պահելու նորանոր արկածախնդրութիւններից:
 
ԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play