Պակիստանում ուժեղ ջրհեղեղների արդյունքում զոհվել է 70 մարդ


Պակիստանում ուժեղ ջրհեղեղների արդյունքում զոհվել է 70 մարդ

  • 05-04-2016 16:54:43   | Պակիստան  |  Միջազգային

Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում ուժեղ ջրհեղեղի արդյունքում զոհվել է առնվազն 70 մարդ: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկացրել են Պակիստանի իշխանությունները: 
Ջրհեղեղի հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ, ոչնչացվել է բերքը, ջրի տակ են անցել բազմաթիվ փողոցներ և ճանապարհներ: 
 
Նախամուսոնային անձրևները լուրջ վնասներ են հասցրել գյուղական վայրերի` հաճախ նպաստելով սողանքների առաջացմանը: 
Հայբեր-Պահտունխվա նահանգում փրկարար աշխատանքներ են ընթանում տուժածներին տարհանելու կապակցությամբ: Նշվում է այդ նահանգում երկու զոհվածների և 20-ից ավելի անհայտ կործաներին մասին: 
Նախորդ տարի Պակիստանում ուժեղ ջրհեղեղների պատճառով զոհվել էր 80-ից ավելի մարդ, իսկ մեծ վնասներ էին կրել 300 հազարից ավելի մարդ ամբողջ երկրում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play