Հայկական կողմը ունի 29 զոհ.ԼՂՀ ՊՆ


Հայկական կողմը ունի 29 զոհ.ԼՂՀ ՊՆ

  • 05-04-2016 21:53:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Վերջին օրերի ընթացքում հայկական կողմը ունեցել է 29 զոհ:

Ինչպես Արցախից հայտնում է Գագիկ Շամշյանը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախում պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վիրավորների թիվը հասնում է 101-ի: Որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում: Ադրբեջանցիների զոհերի թիվը հասնում է մոտ 2 հազարի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play