Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը հրադադարի շուրջ բանակցություններ պիտի վարի Արցախի հետ


Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը հրադադարի շուրջ բանակցություններ պիտի վարի Արցախի հետ

  • 06-04-2016 15:15:01   | Հայաստան  |  Քաղաքական

Հայկական կողմը պնդել և պնդում է, որ Ադրբեջանը հրադադարի շուրջ քննարկումները պետք է վարի Արցախի հետ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
 
«Ինչպես Նախագահն է ասում, թշնամին սիրում, թե չի սիրում ղարաբաղցիներին, միևնույն է , նա պարտավոր է ղարաբաղցիների հետ բանակցությունների սեղանին նստել, եթե այդ բանակցությունները լինեն: Նշեմ, որ հրադադարն այս ընթացքում գրեթե ամբողջությամբ պահպանվել է, սակայն մենք սրանով չենք հանգստանում, քանի որ ճանաչում ենք մեր թշնամուն, որովհետև բազմիցս Ադրբեջանի խոսքն ու գործը չեն համապատասխանել»,- ասաց նա:
 
:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play