Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից.Րաֆֆի Հովհաննիսյան


Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից.Րաֆֆի Հովհաննիսյան

  • 06-04-2016 18:04:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հայրենիքի վիճակի մասին
 
Քաղաքացիներ եւ հայրենակիցներ,
 
Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը եւ համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում:
 
Կուսակցական գույներն ու կուսակցական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության եւ ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին: 
 
Մենք կանգնած ենք մեր քաջարի զինվորների կողքին ամեն առումով, եւ ընկած հերոսների ընտանիքների վիշտը զգում ենք՝ ինչպես սեփականը:
 
Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության:
 
Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից:
 
Եվ չի կարող լինել արդարություն դրսից, քանի դեռ այն հաստատված չէ տանը:
 
 
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
6 ապրիլի 2016
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play