Պաշտպանության փոխնախարարը «ջրել» է ՏՏ ոլորտի հետ համագործակցությունը. Կարեն Վարդանյան (տեսանյութ)
08-04-2016 22:40:58 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները դեռևս 2011թ-ին դիմել են Սեյրան Օհանյանին՝ ռազմական համագործակցության համար:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլագիների ձեռնարկությոննրի միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա հավաստմամբ` այս ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ ՊՆ համագործակցությունը չի ստացվել, ինչի համար մեղավոր է ՀՀ ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, քանի որ վերջինս, ըստ Կարեն Վարդանյանի, խոչընդոտել է համագործակցությունը:
«Այսօր հնարավոր էր դիրքերում ունենալ հատուկ սարքեր, որոնք կֆիքսեին թշնամու տեղաշարժը մինչև 5 կմ-ի վրա, մինչդեռ դրանք չկան»,-ասաց Վարդանյանը: