Թուրքիան խոչընդոտում է քրդերի մասնակցությանը ժնևյան միջսիրիական բանակցություններին


Թուրքիան խոչընդոտում է քրդերի մասնակցությանը ժնևյան միջսիրիական բանակցություններին

  • 10-04-2016 21:32:58   | Սիրիա  |  Միջազգային

Թուրքիան խոչընդոտում է քրդերի մասնակցությանը ժնևյան միջսիրիական բանակցություններին: interfax.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մոհամադ Ջիհադ ալ-Լահամը:
Նա նաև հայտարարել է, որ  Թուրքիան ներկայումս չի պայքարում ահաբեկիչների դեմ, ավելին՝ ոչնչացնում է սիրիական ողովրդի մի մասին և քրդերին, ովքեր բնակվում են Թուրքիայի տարածքում:
 
Մոհամադ Ջիհադ ալ-Լահամը նշել է. «Բնականաբար, երբ մենք ասում ենք Թուրքիա, ուրեմն նկատի ունենք Էրդողանին, ով սահմանադրական բոլոր նորմերի խախտման գործընթացում ներգրավվել է նաև խորհրդարանը և կառավարությունը: Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում Էրդողանի կուսակցությունը չկարողացավ ստանալ այնքան տեղ, որոնք ստացան, եթե չլիներ Պարսից ծոցի երկրների աջակցությունը, որոնք առանց ափսոսանքի Էրդողանի ռեիմը հագեցնում են նավթադոլարներով»:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play