Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սեզար Լորենսի հետ


Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սեզար Լորենսի հետ

  • 11-04-2016 17:34:01   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 11-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սեզար Լորենսի հետ։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի 2-րդ հատվածի շինարարական աշխատանքներին վերաբերող հարցեր:
 
Նշվեց, որ պայմանավորվածության համաձայն հիմնանորոգվող ճանապարհի 2-րդ հատվածում ևս, ինչպես առաջին հատվածի դեպքում էր, ճանապարհը կբաժանվի չափաբաժինների  և շինարարական աշխատանքները կընթանան հատվածաբար։ 
 
Անդրադարձ եղավ նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի  առաջին հատվածի շինարարական աշխատանքներին։     Շինարարական աշխատանքների իրականացման և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման նպատակով արդեն հայտարարվել են միջազգային մրցույթներ: Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 20-ը, իսկ տեխնիկական հսկողության ծառայությունների մրցույթի առաջին փուլի հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝  ապրիլի 19-ն է: 
 
   
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play