ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականին և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականին և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

  • 14-04-2016 18:00:07   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական դոկտոր Վահան Թուրեկյանին, Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլզին, ինչպես նաև դեսպանատան մի շարք աշխատակիցների: 
 
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող պատրաստակամությունն ու աջակցությունը բնապահպանական խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ մասնավորապես նշելով. ԱՄՆ կառավարության հետ մեր համագործակցությունը բնապահպանության ոլորտում բավականին ամուր հիմքերի վրա է դրված: Մասնավորապես ջրային ռեսուրսների խնայողության և արդյունավետ կառավարման ուղղությամբ մի շարք ծրագրեր արդեն իրականացվել են և շարունակական բնույթ են կրում: Լիահույս եմ, որ իրականացվող ծրագրերը մոտ ապագայում ցանկալի արդյունք կտան:
Դոկտոր Թուրեկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ողջունելի են Հայաստանի Հանրապետության կողմից ներդրվող ջանքերը համամարդկային և լոկալ բնապահպանական խնդիրների՝ կլիմայի փոփոխության, օզոնային շերտի քայքայման, ջրային ռեսուրսների խնայողության, արդյունավետ կառավարման և այլ մարտահրավերների հաղթահարման առումով: Որպես բնապահպան՝ ես բարձր եմ գնահատում ՀՀ անդամակցությունը տարբեր միջազգային բնապահպանական կոնվենցիաներին և դրանցից բխող 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play