Ղարաբաղի շուրջ անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ, պետք է փոխզիջումներ գտնել. Պուտին


Ղարաբաղի շուրջ անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ, պետք է փոխզիջումներ գտնել. Պուտին

  • 14-04-2016 19:38:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
«Ղարաբաղի շուրջ անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ։ Դրանք կարող են գտնվել բացառապես, կցանկանայի ընդգծել, որքան էլ տարօրինակ հնչի, բայց այլ կերպ չեմ կարող ասել՝ քաղաքական միջոցներով։ Պետք է փոխզիջում գտնել»,– Ռուսաստանի քաղաքացիների հետ ուղիղ կապի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Ըստ նրա,  դա «շատ նուրբ թեմա էե, և «մենք պետք է շատ զգույշ մոտենանք դրան, բժշկական լեզվով ասած` չվնասելով»։
 
«Դա վաղուցվա խնդիր է, հին հակամարտություն, եւ այն սառեցված է եղել։ Ցավոք, տեղի ունեցավ բռնության բռնկում, և մենք կանենք ամեն ինչ երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար»,– նշել է Պուտինը։ Ըստ նրա մի քանի տարի առաջ նրան «փաստորեն թվում էր, թե մենք մոտեցել ենք երկու կողմերից փոխզիջմանը, բայց, ավաղ, պարզվեց, որ դա այդպես չէ»։
 
ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, նախագահն ասել է նաեւ, որ Ռուսաստանն աշխատելու է միջազգային կառույցների շրջանակում և երկկողմանի կարգով շարունակելու է գործակցությունը, ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։  Ըստ նրա, Ռուսաստանն ամեն ինչ անում է կարգավորելու համար այդ հակամարտությունը և գտնելու համար երկու կողմերի համար ընդունելի լուծում: Պուտինը նշել է նաեւ, որ Ռուսաստանը շահագրգռված է լուծելու այդ հարցը, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և իր ուժերի չափով իր ներդրումը կունենա ղարաբաղյան կարգավորման հարցում, սակայն, վերջնական հանգուցալուծում այդ հարցին կարող են տալ միայն այդ երկու երկրների ժողովրդները:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play