Իսլամական համագործակցության կազմակերպությունը զբաղվելու է ԼՂՀ հակամարտությամբ


Իսլամական համագործակցության կազմակերպությունը զբաղվելու է ԼՂՀ հակամարտությամբ

  • 15-04-2016 18:45:58   | Թուրքիա  |  Քաղաքական

Իսլամական համագործակցության կազմակերպությունն (ԻՀԿ) արտգորնախարարների մակարդակով  ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խումբ ստեղծելու մասին որոշում է ընդունել: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին նշվում է Ստամբուլում ԻՀԿ գագաթնաժողովի ավարտին հրապարակված ամփոփիչ զեկույցում: 
 
Վերոնշյալ փաստաթղթում առկա տեղեկատվության համաձայն` ԻՀԿ-ն կոչ է անում  ՄԱԿ-ի բանաձևերի ճշգրիտ և հրատապ  իրականացման, ամբողջական և անվերապահ կերպով Հայաստանի զորքերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի տարածքից:  
 
ԻՀԿ-ն հաստատել է իր աջակցությունն Ադրբեջանին և նրա ջանքերին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշումների վերականգնման ուղղությամբ: 
 
Արտգորնախարարների մակարդակով  ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ գագաթնաժողովի մեկնարկից առաջ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play