Արցախը ամենալավ օրինակն է անկախ Թալիշստանի համար. ռուսաստանաբնակ թալիշներ


Արցախը ամենալավ օրինակն է անկախ Թալիշստանի համար. ռուսաստանաբնակ թալիշներ

  • 16-04-2016 07:04:44   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի Կրասնորդարի երկրամասում գործող «Թալիշական Միասնություն» միությունը երեկ ընդունել է հայատարարություն, որով իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ: Թալիշները հայտարարել են, որ անկախ Արցախը ամենալավ օրինակն է անկախ Թալիշստանի համար:
 
Նշենք, որ ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող թալիշները երազում են երկրի հարավում անկախ պետության ստեղծման մասին: Թալիշ ժողովրդի, ինչպես նաեւ ներկայիս Ադրբեջանի բնիկ այլ ժողովուրդների շատ մտավորականներ  քանիցս հայտարարել են, որ հայ ժողովրդին չեն համարում թշնամի եւ իրենց հայրենակիցներին քանիցս կոչ են արել չծառայել Ադրբեջանի զինված ուժերում, իսկ դրա անհնարինության դեպքում հրաժարվել Արցախի հետ սահմանում ծառայելուց:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play