Երեւանում կտեղադրվի Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը


Երեւանում կտեղադրվի Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը

  • 20-06-2011 23:12:57   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 20-ին տեղի ունեցավ նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Քննարկվեցին տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանձնաժողովը հավանության արժանացրեց մեծ մարդասերի հուշարձանը Երեւանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը: ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվեց հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեն մինչեւ օգոստոսի 1-ը: Հանձնաժողովը կդիմի նաեւ Երեւանի քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդին` հուշարձանի նախագծի ընտրության հարցում որոշում կայացնելու համար: Ըստ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, հուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացված գումարները եւս կփոխանցվեն Երեւանի քաղաքապետարանին` արձանը պատվիրելու եւ տարածքը բարեկարգելու նպատակով:
Նոյյան տապան  -   Հասարակություն