Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ


Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ

  • 22-04-2016 11:07:59   | Բուլղարիա  |  Քաղաքական

 
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատև հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
 
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների ընթացքը:
 
«Հանդիպման ավարտին նախարարն անդրադարձել է նաև ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին»,- նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play