Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր


Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են Արցախին վերաբերող հարցեր

  • 22-04-2016 18:12:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ  ընդհանուր եւ հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:
 
Հովհաննիսյանն իր եւ իր անվան հետ կապված բոլոր հաստատությունների անվերապահ զորակցությունն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին ու հերոս զինվորներին, ինչպեսեւ Հանրապետության ազատությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ միջազգային իրավունքի ներքո համաշխարհային ճանաչմանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play