Ապրիլը ոչ միայն ապրելու, այլև հաղթանակելու ամիս է


Ապրիլը ոչ միայն ապրելու, այլև հաղթանակելու ամիս է

  • 23-04-2016 12:54:10   | Հայաստան  |  Վերլուծություն

Աշխարհը նոր չէ, որ հայ ազգին ճանաչում է սպորտային ու մշակութային այնպիսի ձեռքբերումներով, որ նույն պահին եղել են հայի բազկին, զենքին հավասար ու համազոր:
Ծանրամարտի ազգային հավաքականի հաղթանակի բերկրանքը դեռ չվայելած՝ հայաստանյան պարային 4 կոլեկտիվներ՝ «Վիվատ», «Էնջելս», «Էմբոլադա» պարային ստուդիաներն ու «Նոր դար» պարային համույթը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցեցին պարի ամենամյա միջազգային օլիմպիադային՝ գրանցելով մրցանակային փայլուն ցուցանիշներ: 
 
Խստապահանջ ժյուրին մրցույթին մասնակցող եվրոպական և ասիական 12 երկրների տասնյակ պարային կոլեկտիվների կատարումներում բարձր գնահատեց հայ մասնակիցների ելույթները, ինչը մեր երկրին բերեց 20 պատվավոր 1-ին տեղ, 4՝ 2-րդ տեղ և 3՝ 3-րդ մրցանակ:
Մի քանի մրցափուլերում պատահականությու՞նը, թե՞ նախախնամությունը մեր երկրին մրցակից դարձրեց ադրբեջանցիների հետ. կատարվեց նույնը՝ ինչ-որ սահմանին. ձախովեցին թշնամու՝ հայից առաջ ընկնելու դատարկ նկրտումները ու եռագույնը 18 անգամ ծածանվեց պատվո 1-ին հարթակում:
Բարոյահոգեբանական հաղթանակը բազմապատկվեց այն ժամանակ, երբ ադրբեջանցիները կատարեցին միայն իրենց բնորոշ հերթական էժանագին, ճղճիմ քայլը՝ ազգագրական պարի անվանակարգում հանդես գալով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: 
Նրանց այդ կարճմիտ քայլն ամրապնդեց մեր հաղթանակը, քանի որ հայկական պատվիրակության ղեկավար, «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիա»-ի նախագահ Արտաշես Մեսրոպյանի բողոքարկմամբ պարային տվյալ խումբը որակազրկվեց:
«Վիվատ» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արմեն Մխիթարյանն ուրախ է պարային միջազգային օլիմպիադայում հայ երեխաների փայլուն արդյունքով, սակայն կրկնակի ոգևորված է, որ հաղթանակը համընկավ վերջին իրադարձությունների հետ. «Բառեր չկան նկարագրելու բոլորիս ոգևորությունն ու ուրախությունը. երեխաները կարողացան առանձնանալ բարձր կատարողականությամբ, փայլուն արդյունքով և հաղթելու՝ միայն հային բնորոշ կեցվածքով ու հաստատակամությամբ»: 
«Վիվատ», «Էնջլս», «Էմբոլադա» պարային ստուդիաների ու «Նոր դար» համույթի 
Պարային կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներ Արմեն Մխիթարյանի («Վիվատ» պարային ստուդիա), Գեորգի Զոհրաբյանի («Էնջելս» պարային ստուդիա), Արմինե Գրիգորյանի («Էմբոլադա» պարային ստուդիա), Մհեր Պետրոսյանի և Դոնարա Բարեղամյանի («Նոր դար» պարային համույթ) վստահեցմամբ՝ մշակութային հերթական հաղթանակը նվիրվում է հայոց խաղաղ առավոտների պահապաններին՝ մեր քաջարի ու անվախ զինվորներին: 
Պարային լարված մրցապայքարում այս օրերին հաղթանակներ վաստակելը կրկին ապացուցեց, որ ապրիլը ոչ միայն ապրելու, այլև հաղթանակելու ամիս է: 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play