ԻՊ ահաբեկիչները հրետակոծել են Թուրքիայի տարածքը


ԻՊ ահաբեկիչները հրետակոծել են Թուրքիայի տարածքը

  • 23-04-2016 15:29:28   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի հարավում գտնվող Քիլիս քաղաքի հրթիռակոծման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել: korrespondent.net-ի փոխանցմամբ` տեղի իշխանությունները տեղեկացրել են, որ քաղաքում չորս արկ է պայթել, որոնք արձակվել են Սիրիայի հետ սահմանից, որտեղ տեղակայված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: 
 
Նշվում է, որ զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ վիրավորների շարքում մեկ սիրիացի կա: Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրահախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահնաձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` Գազինաթեպ քաղաքում տեղակայված սիրացի փախստականների ճամաբար կատարած պաշտոնական այցից մեկ օր առաջ: 
Նրանց պաշտոնական այցն ի սկզբանե նախատեսված է եղել մեկ շաբաթ առաջ և ներառել է այցելություն հրթիռակոծված Քիլիս քաղաք, որն ընդունել էր մինչև 130 հազար սիրիացի փախստական: Վերջին շաբաթվա ընթացքում այն մի քանի անգամ Սիրիայի տարածքից ենթարկվել էր հրետակոծման: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play