Բանգլադեշում կացնահարվել է իսլամիստների սև ցուցակում հայտնված գեյ ակտիվիստը


Բանգլադեշում կացնահարվել է իսլամիստների սև ցուցակում հայտնված գեյ ակտիվիստը

  • 26-04-2016 11:45:16   | Բանգլադեշ  |  Հասարակություն

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում կացնահարվել է հայտնի գեյ ակտիվիստ Կսուլխազ Մանանը, ով 2013 թվականից հայտնվել է իսլամիստ ահաբեկիչների պոտենցիալ զոհերի սև ցուցակում: korrespondent.net-ի փոխանցմամբ` տեղի ոստիկանության տվյալներով ակտիվիստին սպանողները հագնված են եղել շուրջօրյա ծառայություն մատուցող աշխատակիցների պես և կարողացել են ներթափանցել զոհի բնակարան, որտեղ և սրի միջոցով սպանել են ակտիվիստին և նրա ընկերոջը: 
 
Ականատեսները պատմել են, որ հանցագործները ոճրագործությունից հետո բղավել են «Ալլահ աքբար» և դատարկ փամփուշտներ կրակել` փորձելով վախեցնել դեպքի վայրում հայտնվածներին: 
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռևս հայտնի չէ հանցագործությունը կատարողների ինքնությունը, սակայն ենթադրվում է, որ դրանք իսլամիստ ծայրահեղականներ են: 
Հայտնի է, որ Բանգլադեշում իսլամիստները հրապարակել են 84 պոտենցիալ զոհերի ցուցակ, որը ներառում է իսլամական արմատականության դեմ հրապարակայնորեն արտահայտված մարդկանց անունները: Վերջին նմանատիպ սպանությունը Բանգլադեշում կատարվել էր ապրիլի 23-ին, երբ հենց փողոցում սպանվել էր անգլերեն լեզվի դասախոսը: 
Նշենք, որ իսլամիստների սև ցուցակում հայտնված Մանանը հանդիսանում էր երկրի միակ ԼԳԲՏ Roopbaan ամսագրի գլխավոր խմբագիրը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play