Հայոց Ցեղասպանություն.Փողը խոսում է և այս պահին այն խոսում է միայն կեղտի մասին.Քիմ Քարդաշյան


Հայոց Ցեղասպանություն.Փողը խոսում է և այս պահին այն խոսում է միայն կեղտի մասին.Քիմ Քարդաշյան

  • 28-04-2016 02:08:04   | Ալժիր  |  Քաղաքական

 Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է վերջերս Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդին: Հեռուստաաստղն իր կայքէջում հոդված է հրապարակել` վերնագրելով. «Փողը խոսում է, եւ այս պահին խոսում է կեղտի մասին»։
 
 
«Մեր ընտանիքը սովոր է ամեն տեսակ անհեթեթության, որ մեր մասին գրում են մամուլում։ Մենք սովորել ենք ուշադրություն չդարձնել դրանց: Լավ վերնագրերը ստի միջոցով են գրվում, լավ վերնագրերը դրվում են, որ վաճառվեն ամսագրերը։ Սովորաբար մենք ուշադրություն չենք դարձնում, աբցյ երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող հանդուրժել։
 
Գովազդը վճարել է  թուրքական հարթակը:Չեմ ցանկանում նշել դրա անունը՝ նրանց դիտումները չավելացնելու նպատակով։ Նրանք այդ հարթակում սովորաբար հայտարարում են, թե պատմաբանները ուռճացնում են զոհված հայերի թիվը, սովորաբար տեղի ունեցածի մեջ մեղադրում հայերին։ Այն, ինչ հրապարակել է Wall Street Journal-ը, վտանգավոր է, հիասթափեցնող, անհեթեթ։ Եթե դա աներ որեւէ էժանագին տաբլոիդ, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման հեղինակավոր պարբերականը, ինչպիսին  Wall Street Journal-ն է, գումար է վաստակում Հայոց ցեղասպանության վրա, ամոթալի եւ անթույլատրելի է։
Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «մենք գովազդի ընդունման լայն շրջանակ ունենք, որում կարող են ներառվել նաեւ սադրիչ թեմաներ։ Թեև մենք ուսումնասիրում ենք առաջարկված գովազդը, այնուամենայնիվ վերջնական տարբերակը գովազդատուին է պատկանում»։
Ցեղասպանության համար պատասխանատվություն կրող երկրի տեսակետը քարոզելով, ոչ թե սադրում եք այլ կեղծիք եք տարածում։ Դա բարոյապես անմտություն է եւ ավելին` վտանգավոր։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։
Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ.՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։
Մենք ենք հիշում։ Մենք պետք է այնքան ժամանակ խոսենք դրա մասին, միչ այն չճանաչվի սենատի կողմից, քանի որ հերքելով անցյալը կասկածի տակ ենք դնում ապագան:Փողի, վախի,իշխանության դիմաց լռելով  մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունն այդքան էլ կարեւոր չէ։ Մենք պետք  է պատասխանատու լինենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հոգանք ճշմարտության համար, որ պահպանենք մեր ապագան, մենք ավելին պետք է անենք»,- ամփոփել է Քարդաշյանը։ 
Տեղեկացնենք, որ The Wall Street Journal-ը հրապարակել էր հակահայկական «Fact Check Armenia» խմբի գովազդը։ Այդ խումբը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը։ Գովազդում ակնարկներ էին արվել, թե հայերն ունեն մեղքի իրենց բաժինը տեղի ունեցածի մեջ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play