Հայ հանդիսատեսը Վ. Սպիվակովին եւ նրա նվագախմբին բաց չթողեց առանց «բիս»ի. Տեսանյութեր
29-04-2016 00:00:38 | Հայաստան | Մշակույթ
Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 28-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի համերգը:
Աշխարհահռչակ դիրիժորին եւ նրա նվագախմբին հայ հանդիսատեսը դիմավորեց ջերմ ծափողջյուններով: Մինչ համերգի մեկնարկը լրագրողների հետ փոքրիկ զրույցի ընթացքում Վ. Սպիվակովն ասաց.«Ես եկել եմ իմ տուն:
Համերգային ծրագրի շրջանակում Վ. Սպիվակովի ղեկավարությամբ հնչեցին Վ. Ա. Մոցարտի, Լ. Բոկերինիի, Յ. Հայդնի, Դ. Շոստակովիչի գործերը:Հանդիսատեսին այնքան դուր եկան դիրիժրի կողմից ներկայացված ստեղծագործությունների շարքը , որ նրանք վերջինիս բաց չթողեցին առանց «բիս»ի: Եվ ի շնորհակալություն հայ հանդիսատեսի ջերմ ընդունելության, նրանք հանդիսատեսին ներկայացրեցին եւս երեք ստեղծագործություն:
Նշենք, որ երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես եկավ Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառու Ալեքսանդրա Ստիչկինան (դաշնամուր):
Տեղեկացնենք, որ համերգային երեկոյին ներկա էի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձինք եւ մշակույթի գործիչներ:
Հայ հանդիսատեսը Վ. Սպիվակովին և «Մոսկվայի վիրտուոզներ»ին ճանապարհեց հոտնկայս ծափահարություններով:
Տեղեկացնեք, որ Վլադիմիր Սպիվակովի և նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի ապրիլի 29ի համերգային ծրագրում կներկայացվեն Վ. Ա. Մոցարտի, Պ. Չայկովսկու, Ջ. Ռոսսինիի, Ա. Պիացոլայի գործերը: Որպես մենակատարներ երեկոյի ընթացքում ելույթ կունենան ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լեվ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին և ակորդեոնահար Նիկիտա Վլասովը: