Հայաստանում տեղակայված ՌԴ «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում МиГ-29 կործանիչների օդաչուներն անցել են հատուկ թռիչքային վարժանքների անցկացմանը, որը ներառում է նաեւ բարդ թռիչքաձեւեր, տեղեկացնում է Մեդիամաքսը:
Բարդ եւ բարձրագույն թռիչքաձեւերն օդաչուներն իրականացնելու են ինչպես առանձին, այնպես էլ զույգերով եւ խմբերով, ինչպես նվազագույն, այնպես էլ առավելագույն բարձրությունների վրա՝ 25 մետրից մինչեւ 10 կմ՝ 1000 կմ/ժ արագությամբ:
Հատուկ պարապմունքների ընթացքում օդաչուները կատարելու են ավիացիոն տեխնիկայի խափանման պատճառով օդում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողություններ, ինչպես նաեւ պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումներից խուսափելու մանեւրներ: