Զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները. Սեյրան Օհանյան


Զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները. Սեյրան Օհանյան

  • 01-05-2016 00:44:13   | Հայաստան  |  Քաղաքական

Սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների ֆոնին չափազանց կարեւոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման եւ սպառազինության ու ռազմական  տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
armtimes.com-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նիստը նվիրված է եղել զինված ուժերում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման եւ տեխնիկական ապահովման հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ: Նախարարը նշել է, որ զինված ուժերում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում եւ իրականացվում է տարեկան շահագործման պլանների, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան: Ըստ այդմ` զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է եւ ի զորու կատարելու իր առջեւ դրված խնդիրները թե խաղաղ, թե պատերազմական ժամանակաշրջանում: Ասվածի իրատեսությունն ապացուցվել է նաեւ ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների ընթացքում: Ի մի բերելով ներկայացված վերլուծությունները, փաստերն ու առաջարկները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play