ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար


ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար

  • 04-05-2024 11:53:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Թեխաս նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Հենրի Կուելյարին և նրա կնոջը կաշառակերության մեղադրանքներ ներկայացնելու մասին:
 
Ըստ մեղադրանքների՝ Կուելյարը կասկածվում է մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու և այդ միջոցները «լվանալու» համար։
 
Ենթադրվում է, որ քաղաքական գործիչը միջոցները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից և Մեքսիկական բանկից, ապա կնքել խորհրդատվական ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր իր կնոջը՝ Իմելդա Կուելյարին պատկանող կեղծ ընկերությունների միջոցով:
 
«Ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելյարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար»,- ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
 
Կոնգրեսականին և նրա կնոջը մեղավոր ճանաչելու դեպքում նրանց սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:
 
 
Հեղինակ`Վարդուհի Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play