Ետևում մնացած կյանքեր


Ետևում մնացած կյանքեր

  • 01-05-2016 23:11:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Սահմանին շատ բան է փոխվում. առաջխաղացում, հարկադրված նահանջ, ձեռք բերվող ու կորցվող տարածքներ։ Կյանքեր, սակայն, ձեռք չեն բերվում, միայն կորցվում են: Եւ շատ բան չեն շահում նրանք, ում կյանքը մնաց ետևում։ Թողնված թեյամաններ, փոշի հավաքող մահճակալներ, թառամող բույսեր, դեռ կախված լվացք։ Մարդիկ կան, որոնք որոշել էին մնալ կամ գնալու տեղ չունեին, և անց են կացնում օրերը «կյանքի» ընթացքի մեջ։ Առաջնագծի այս հատվածներում շատ բան է պատահում, որ աննկատ է մնում։ Սահմանամերձ այս բնակավայրերում՝ Մարտակերտում, Մատաղիսում ու Թալիշում, ապրիլի 2-ից հետո կյանքը շարունակվում է, թեև շատ ավելի անհանգիստ ձևով, վաղվա մասին ավելի մեծ անորոշությամբ։ Շատերի համար սրանք հեռու տեղեր են, անհայտություն, բայց որոշակի տեղեր՝ նրանց համար, ում կյանքը (ինչպիսին նրանք սովոր էին ապրել) մնաց ետևում։
Լուսանկարներն արվել են ապրիլի 30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային սահմանին։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play