Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել


Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

  • 02-05-2016 12:09:09   | Ինդոնեզիա  |  Միջազգային

5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերին: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: 
 
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով 11:21-ին, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սումատրա կղզու հարավային ծայրամասում Կոտաբում քաղաքից 55 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 132,7 կիլոմետրի վրա: 
Հնարավոր զոհերի կամ ավերվածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: 
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Էկվադորում տեղի է ունեցել 1979 թվականից հետո արձանագրված ամենաուժեղ երկրաշարժը, իսկ երկրին հասցված նյութական վնասը գնահատվել է մի քանի միլիարդ դոլար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play