«Խաղաղություն Մոլորակին» նախագիծը երաժշտության միջոցով փորձում է խաղաղություն տարածել


«Խաղաղություն Մոլորակին» նախագիծը երաժշտության միջոցով փորձում է խաղաղություն տարածել

  • 03-05-2016 14:15:18   | Հայաստան  |  Հասարակություն

Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի և Խուրտովնիա (Chórtownia) հիմնադրամի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 29-ից Հայաստանում անցկացվում էր  «Խաղաղություն Մոլորակին» (In Terra Pax) միջմշակութային երգչախմբային նախագիծը, որի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով տարբեր ազգերի միջև խաղաղություն տարածելը: Նախագծի մեկնարկին մասնակցեցին Լեհաստանի, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի խմբավարներ և երգչախմբեր: 
 
Նշենք, որ միջազգային երգչախմբային նախագիծն իր մեջ ներառում  է երգչախմբային համերգներ, տարբեր ազգային երաժշտության թեմաներով համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբի երգիչների միջև փորձերի փոխանակումներ: 
«Խաղաղություն Մոլորակին» (In Terra Pax) խորագրով համերգաշարի ընթացքում Մոլդովայինց Հայաստան ժամանած «Ռապսոդիա» մանկապատանեկան երգչախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Նատալյա Բարաբանշիկովան,  որն Իջևան քաղաքում անցկացրեց բաց դաս Տավուշի թեմի մանկական և երիտասարդական երգչախմբերի հետ, որոնց խմբավարն է Քրիստինե Շերոյանը, որից հետո՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի աջակցությամբ, այցելություն ունեցավ Հաղարծինի վանական համալիր նաև Մոլդովական և լեհական  ժողովրդական երաժշտության բաց դաս անցկացրեց «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» ՀԿ  կողմից իրականացվող «Կիրակնօրյա Երգչախումբ» նախաձեռնության շրջանակներում:  
«Խաղաղություն Մոլորակին» նախագծի շրջանակներում՝ մայիսի 1-ին Ա. Խաչատրյանի տուն- թանգարանում համատեղ համերգով հանդես եկան «Խազեր» կամերային երգչախումբը (խմբավար՝ Անի Նավասարդյան),  «Նարեկ» կամերային երգչախումբը (խմբավար՝ Նարինե Դավթյան) և Խ. Աբովյանի Պետական Մանկավարժական Համալսարանի  «Ավե Մարիա» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Արտաշես Բաբուրյան): Նախագծի համահեղինակներ՝  «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» ՀԿ Նախագահ՝ Քրիստինե Շերոյանը  և  «Խուրտովնիա» հիմնադրամի նախագահ՝ Յուստինա Դյուման հանձնեցին միջազգային  հավաստագրեր  նախագծին մասնակցություն ունենալու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play