Գերմանիան ԵՄ միասնական բանակի ստեղծման ծրագիր է մշակել


Գերմանիան ԵՄ միասնական բանակի ստեղծման ծրագիր է մշակել

  • 03-05-2016 17:17:37   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիան ձգտելու է առաջընթացի եվրոպական ընդհանուր բանակ ստեղծելու ուղղությամբ: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է The Financial Times-ը` հղում անելով այն ծրագրին, որը Գերմանիան նախատեսում է ներկայացնել հուլիսին: 
 
Ինչպես նշում է պարբերականը, չնայած նրան, որ Բեռլինը վաղուց կողմնակից է «եվրոպական պաշտպանության միությանն», այս ծրագիրը հանդիսանում է վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարվող շոշափելի քայլ: 
Փաստաթուղթը ներառելու է բանակի գործողությունները կորդինացնող միասնական եվրոպական գլխավոր շտաբի ստեղծում, ԵՄ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի միասնական արտադրություն և կիրառում: Բեռլինը առաջարկելու է նաև ամրապնդել համագործակցությունը կիրբերհանցագործության ոլորտում: 
Ավելի վաղ, 2015 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում հայտարարել էր, որ ԵՄ-ին անհրաժեշտ է ստեղծել սեփական բանակը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավանության էր արժանացրել այդ գաղափարը: Միասնական եվրոպական բանակի ստեղծման գաղափարը հավանության էր արժանացել նաև Գերմանիայի պաշտպանության նախարարը և արտգործնախարարը, փոխարենը այդ գաղափարը քննադատաբար էր ընդունվել Մոսկվայում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play