Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն


Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն

  • 04-05-2016 14:44:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:
Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
 
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում  է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play