Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին


Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

  • 04-05-2016 19:31:18   | Հայաստան  |  Քաղաքական

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը պարգեւատրել է եւ լուսանկարվել ադրբեջանական զինծառայողի հետ, որը, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի, օրեր առաջ ցուցադրաբար պատկերված էր ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի անդամահատված գլուխը ցուցադրող լուսանկարներում:
 
Շավարշ Քոչարյան. Նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012թ.-ին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց:
 
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ս.թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն:
 
Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play