Ինչ են երազում արցախցի փոքրիկները (Տեսանյութ)


Ինչ են երազում արցախցի փոքրիկները (Տեսանյութ)

  • 06-05-2016 18:46:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մանկական էջ

Ինչ են երազում արցախցի փոքրիկները. գրառել է «Արցախպրես»-ի թղթակիցը։
 
 
Չնայած ապրիլի սկզբից հասարակության մեջ առկա են անհանգստություններ, բայց շարունակվում են բնական գործել նաև Ստեփանակերտի նախադպրոցական հաստատությունները:
 
«Արցախպրես»-ի թղթակիցը եղել է Ստեփանակերտի թիվ 1 մանկապարտեզում, ծանոթացել հաստատության առօրյային, շփվել երեխաների հետ:
 
Մանկապարտեզի տնօրեն ժաննա Զախարյանը, «Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրույցում նշել է, որ ընթացիկ տարվա ապրիլի սկզբներին երեխաների հաճախումը փոքր-ինչ նվազել է:
 
 
«Մանկապարտեզի երեխաների ընդհանուր թիվը 170 է:
 
Մանկապարտեզ են հաճախում նաև Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի 3 երեխաներ, ովքեր շատ հեշտ հարմարվել են տեղի երեխաների հետ:
 
Որպեսզի երեխաներն օտարություն չզգան, մենք ընդգծված հոգատարություն ենք ցուցաբերում նրանց նկատմամբ»,-ասել է Ժ. Զաքարյանը:
 
Մանկապարտեզի ակտիվ ու աշխույժ երեխաները շատ երգեր ու ոտանավորներ գիտեն հայրենիքի մասին:
 
Մանկապարտեզ հաճախող 4 տարեկան Մհեր Մակարյանը է, ով երազում է դառնալ զինվոր, մանկական պարզամտությամբ ասել է. «Ես արդեն ունեմ զինվորի շորեր. մայրիկս է գնել:
 
Հայոց դրոշն էլ հայրիկս կպցրել է իմ շորերին: Ես լավ եմ ուտում, որ շուտ մեծանամ, գնամ բանակ ու պաշտպանեմ մեր հայրենիքը»:
 
Մատաղիսից ժամանակավորապես տարհանված 4 տարեկան փոքրիկ Իզաբելլան էլ նշել է, որ չնայած այստեղ իր նկատմամբ հոգատար են, բայց իր համար իրենց մանկապարտեզն է լավ, և որ ինքը շատ կարոտում է իրենց գյուղի մանկապարտեզը, ընկերներին ու դաստիարակներին:
 
 
Իզաբելլայի հարազատ եղբայր Սուրենը, ով, ըստ մանկապարտեզի տնօրենի, խելացի ու պարտաճանաչ երեխա է, մեզ հետ զրույցում նշել է, որ ինքն էլ է ուզում շուտ մեծանալ և իր հայրիկի նման պաշտպանել հայրենիքի սահմանները:
 
 
Երեխաները մանկապարտեզի բակում տանկ են նկարել, որի վրա հայ զինվորը ծածանում է Արցախի դրոշը:
 
 Տեսանյութն`   այստեղ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play