Ավստրիայի վարչապետը հրաժարական է տվել


Ավստրիայի վարչապետը հրաժարական է տվել

  • 09-05-2016 16:21:46   | Ավստրիա  |  Միջազգային

Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանը երկուշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդվում է նրա գրասենյակի պաշտոնական կայքում: 
 
Փաստաթղթում նշվում է, որ նա նման որոշում կայացրել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը չի վայելում իր կուսակիցների` սոցիալ-դեմոկրատների աջակցությունը: 
Հրաժարականի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play