Իրանն հաջողությամբ ավարտել է բալիստիկ հրթիռի փորձարկումը


Իրանն հաջողությամբ ավարտել է բալիստիկ հրթիռի փորձարկումը

  • 09-05-2016 16:43:58   | Իրան  |  Միջազգային

Իրանն հաջողությամբ է ավարտել միջին հեռահարությամբ բալիստիկ հրթիռի փորձարկումը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը: 
Իրանի զինված ուժերի ղեկավար Ալի Աբդուլահին հայտարարել է, որ երկու շաբաթ առաջ իրենք իրականացրել են երկու կիլոմետր հեռահարությամբ և անկման վայրի մինչև 8 մետր ճշգրտությամբ հրթիռի փորձնական գործարկումը: 
 
Նրա խոսքերով` Թեհրանը ռազմական ծախսերի համար նախատեսված միջոցների 10 տոկոսն ուղղել է գիտահետազոտական ծրագրերին` նպատակ ունենալով ամրապնդել երկրի պաշտպանական ներուժը: 
Ավելի վաղ, Իրանը զորավարժությունների շրջանակներում իրականացրել էր  փոքր, միջին և մեծ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների մի ամբողջ շարքի գործարկում: 
Այդ ժամանակ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ՄԱԿ-ին կոչ էին արել անցկացնել Անվտանգության խորհրդի  նիստ, որպեսզի քննարկեին Իրանի նոր հրթիռային փորձարկումները: 
«Թեհրանի կողմից հրթիռների փորձարկումը կրում է «սադրիչ և ապակայունացնող» բնույթ, ինչպես նաև խախտվում է ՄԱԿ-ի №2231 բանաձևը, ինչն ամրագրված է Իրանի հետ միջուկային գործարքով»,- ասվել է վերոնշյալ չորս երկրների տարածած նամակում: 
Արևմտյան երկրները մտավախություն ունեն, թե իրանական հրթիռները հագեցած են միջուկային մարտագլխիկներով, ուստի այդպիսով խախտվում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը: 
Իր հերթին Թեհրանը չի ընդունում այդ մեղադրանքները, իսկ նրան այդ հարցում աջակցում են Ռուսաստանը և Չինաստանը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play