Առաջատար տնտեսագետները կոչ են արել վերացնել օֆշորային գոտիները


Առաջատար տնտեսագետները կոչ են արել վերացնել օֆշորային գոտիները

  • 09-05-2016 17:59:16   |   |  Հասարակություն

300-ից ավելի տնտեսագետներ խնդրագիր են ստորագրել ուղղված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին և պետության այլ ղեկավարներին օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` նամակում ընդգծվում է, որ օֆշորները միայն ավելացնում են աշխարհում տիրող կոռուպցիայի ծավալները և օգնում են միջազգային կազմակերպություններին այլ ընկերությունների հաշվին ունենալ ֆինանսական օգուտ: 
 
Փաստաթուղթը հրապարակվել է Լոնդոնում այս շաբաթ կայանալիք կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի բացման նախօրեին: 
Դիմումը ստորագրել են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոն, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնտեսագետ Օլիվյե Բլանշարը և Սասեքսա համալսարանի դասախոս Մարինա Մացուկատոն: 
Փաստաթղթում նշվում է, որ Mossack Fonseca բազմիցս օգնել է իր հաճախորդներին փողեր լվանալ, խուսափել պատժամիջոցներից և հարկերից: Այնտեղ հիշատակվում է 72 երկրների ներկայիս և նախկին ղեկավարների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և մշակութային գործիչների անուններ: 
Միևնույն ժամյանակ փորձագետները պնդում են, որ Պանաման չի մտնում ամենափակ կառավարվող օֆշորային գոտիների տասնյակի մեջ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play