Վրաստանում մայիսի 9-ին տեղադրված Ստալինի կիսանդրին փչացրել են վարդագույն ներկով
10-05-2016 16:33:59 | Վրաստան | Հասարակություն
Անհայտ անձիք այսօր գիշեր վարդագույն ներկ են լցրել նախօրեին Աթենի Գորիի շրջանում բնակիչների կողմից տեղադրված Ստալինի կիսանդրու վրա: Interfax.ru-ի փոխանցմամբ` տեղաբնակներից մեկը` Մամիա Լոտիշվիլին հայտարարել է, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ իրենք Ստալինի կիսանդրին են տեղադրել, սակայն գիշերն անհայտ անձիք այն փչացրել են վարդագույն ներկով: Նա նշել է, որ դա միանման առաջին դեպքը չէ:
Մ. Լոտիշվիլին պարզաբանել է, որ տեղի իշխանությունները չեն թույլատրել բնակիչներին Ստալինի կիսանդրին տեղադրել:
Նշենք, որ Գորի քաղաքի կենտրոնում, որտեղից եղել է Ստալինը, նման կիսանդրի տեղադրվել է 50-ական թվականների սկզբին, սակայն ապամոնտաժվել է 2010 թվականի հունիսի 25-ին Վրաստանի իշխանությունների հրամանով: