«Ադրբեջանցիները դեռ չեն հասունացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար». Վիկ Դարչինյան


«Ադրբեջանցիները դեռ չեն հասունացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար». Վիկ Դարչինյան

  • 11-05-2016 15:24:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առավոտ». Աշխարհի բացարձակ չեմպիոն, երեք քաշային կարգերում չեմպիոնական ութ գոտի նվաճած Վիկ Դարչինյանը ժամանել է Երեւան:
 
Նա Ծաղկաձորում սկսում է նախապատրաստվել չորրորդ քաշային կարգում WBC վարկածով մեքսիկացի Հուգո Ռուիսի գոտու համար մենամարտին: Aravot.am-ի հետ բացառիկ զրույցում «Կատաղի Ցուլը» ասաց, որ ցանկանում է մեկ տարվա ընթացքում նաեւ 55,5 կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճել՝ դառնալով երկու քաշային կարգում բացարձակ չեմպիոն դարձած միակ բռնցքամարտիկն աշխարհում: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Վիկն Ավստրալիայից զանգահարել էր մեզ, վրդովմունքը հայտել Ադրբեջանի սանձազերծած դավադիր պատերազմի համար եւ իր զորակցությունը հայտնել Արցախի սահմանները վստահ պաշտպանող հայ հերոս զինվորներին: Վախթանգը նաեւ մեծ ցանկություն էր հայտնել ռինգում հանդիպել որեւէ ադրբեջանցու հետ: Արդեն Երեւանում, Վիկն ասաց, որ ադրբեջանցիները դեռ չեն հասունացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար. «Նրանք պրոֆեսիոնալ ռինգում չկան»: Բայց նա հիշեց մեկ այլ պատմություն: «2000 թվականից առաջ էր, Հունաստանում: Այն ժամանակ ես դեռ սիրողական բռնցքամարտիկ էի: Ի՞նչ մրցում էր՝ չեմ հիշում: Բայց մրցակիցս թուրք էր, որին առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի», – ասաց «Կատաղի ցուլը»:
 
Վախթանգ Դարչինյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play