Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն


Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն

  • 11-05-2016 16:20:35   | Մեծ Բրիտանիա  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովին մասնակցելու նպատակով: 
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահ պարոն Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play