Ավարտին են մոտենում «ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության» մրցումները


Ավարտին են մոտենում «ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության» մրցումները

  • 13-05-2016 11:02:50   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ ԱԺ  գավաթի խաղարկությանը մասնակցում են ՀՀ և  ԼՂՀ  դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Մրցումներն  անցկացվում են 4 փուլով: Երևանի վարչական շրջանների հաղթող թիմերը ներկայում մասնակցում են քաղաքային փուլին: 
 
1-3- րդ դասարանների թիմերի ծրագրում ներառված են վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ տեղից, ձգումներ կախ դրությունից, ձեռքի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մրցաձևերը, իսկ 4-6 -րդ դասարանցիների ծրագրում` տարբեր մրցատարածությունների վազք, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքի ծալումներ և ուղղումներ` պառկած հենադրությունից մարզանստարանին, թենիսի գնդակի նետում և փոխանցումավազք: 
 
Քաղաքային փուլի լավագույններն ուժերը կչափեն հանրապետական փուլում, որը կմեկնարկի աշնանը: 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play