Առաջին անգամ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ կանցկացնեն հակահրթիռային զորավարժություններ


Առաջին անգամ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ կանցկացնեն հակահրթիռային զորավարժություններ

  • 16-05-2016 12:15:44   | ԱՄՆ  |  Միջազգային

Առաջին անգամ հունիսին Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն ուղղված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային սպառնալիքի դեմ: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին երկուշաբթի հաղորդել են հարավկորեական ԶԼՄ-ները` վկայակոչելով հարավկորեական պաշտպանության նախարարության անանուն աղբյուրին: 
 
«Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան, Հյուսիսային  Կորեայի կողմից միջուկային և հրթիռային սպառնալիքի դեմ պայքարելու նպատակով համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համաձայնություն ձեռք բերելուց հետո, աշխատում են զորավարժությունների անցկացման մարնրամասնությունների վրա»,- լրագրողներին հայտնել է նախարարության ներկայացուցիչը: 
Նրա փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում կողմերը  կզարգացնեն Հյուսիսային Կորեայի կողմից հավանական հրթիռային հարձակումները հայտնաբերելուն և վերահսկելուն ուղղված հմտությունները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play