Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները


Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները

  • 16-05-2016 12:25:53   |   |  Սպորտ

Կոսովոյի Գժակովո քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
 
Հայաստանի ներկայացուցիչների հիմնական մասը պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սաhակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը պարտվեցին: Միակ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը:
 
ՀԱՕԿ լրատվության բաժինը հայտնում է՝ առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play