Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա


Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա

  • 16-05-2016 15:50:13   | Ավստրիա  |  Քաղաքական

1in.am. Րոպեներ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
 
Այսօր Վիեննայում է գտնվելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
ՀՀ նախագահի մամլո ծառայության շաբաթ օրը տարածած հաղորդագրությունում չի նշվում, որ նախատեսված է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում, մինչդեռ անցյալ շաբաթավերջին Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունում, համանախագահները նման հանդիպման հույս էին հայտնել։
 
 
Լուսանկարը՝ Արտակ Ալեքսանյանի Twitter-ի էջի
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play