Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել.ԼՂ ՊՆ


Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել.ԼՂ ՊՆ

  • 18-05-2016 11:05:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մայիսի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:
 
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
 
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play