Ոռոգման գործընթացը հողօգտագործողների համար լինելու է բարենպաստ. Ջրային տնտեսության պետական կոմիտե


Ոռոգման գործընթացը հողօգտագործողների համար լինելու է բարենպաստ. Ջրային տնտեսության պետական կոմիտե

  • 18-05-2016 16:44:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի Հանրապետությունում 2016թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ոռոգման ջրի և ջրամատակարարման համակարգի առավել արդյունավետ օգտագործման նպատակով անց է կացվել աշխատանքային, տնտեսական, ֆինանսական և այլ ռեսուրսների գնահատում:
 
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ուսումնասիրություններ են իրականացվել  ոռոգման ջրի առավել մեծ ջրապահանջ ունեցող հողատարածքները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններում, մասնավորապես <<Արտաշատ>>, <<Արարատ>> և <<Խոյ>> ՋՕԸ-երում: 
 
Ներկա դրությամբ <<Արարատ>> ՋՕԸ-ի  վարչական խորհրդի որոշմամբ ընտրվել է նոր տնօրեն, իսկ <<Խոյ>> և <<Արտաշատ>> ՋՕԸ-ի վարչական խորհուրդներում ուսումնասիրությունների արդյունքները քննարկման փուլում են:
 
Ընդհանուր առմամբ ոռոգման ջրապահանջի և առկա ոռոգման ջրի ծավալների համադրությունը, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում թույլ են տալիս եզրակացնելու, որ 2016թ. ոռոգման գործընթացը հանրապետության ամբողջ տարածքի հողօգտագործողների համար լինելու է բարենպաստ: 
 
 
Ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play