«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը ՋՏՊԿ-ում


«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը ՋՏՊԿ-ում

  • 19-05-2016 13:19:19   | Հայաստան  |  Տնտեսություն

«Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) ՀՀ ֆինանսների նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է վարկային ծրագրերի գնահատման առաքելություն՝ բյուջետային վարկերի ֆինանսական վիճակի վերլուծության, վարկերի վերադարձելիությունն գործող մեխանիզմների  բացահայտման  նպատակով:
 
Առաքելությունը, հանձին առաքելության  ղեկավար Ջեյսոն Հարիսի, առաքելության անդամ Մեթյու Քուիլինանի և ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վ. Ջանվելյանի,  մայիսի 18-ին աշխատանքային հանդիպում ունեցավ  ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման օրակարգում ներառված էին 2 առանցքային հարցեր.
 
1. Ջրային ոլորտի կազմակերպություններին տրամադրված բյուջետային վարկերը և վարկավորման գործընթացները,
2. Ջրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերլուծության համակարգը:
Հանդիպման կողմերը քննարկումները նախ ծավալեցին խմելու ջրի և ոռոգման համակարգի քաղաքականության զարգացման գործողություններով (DPO) որդեգրված բարեփոխումների շրջանակներում՝ բացահայտելով ջրային ոլորտի առաջիկա զարգացումներն ու ուղղությունները: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ԱՄՀ-ի ուշադրությունը հրավիրեց խմելու ջրի 2-րդ սերնդի  բարեփոխումների առանցքային խնդիրների վրա, որոնք ամրագրված են առաջիկայում կայանալիք մեկ վարձակալի ընտրության, այդ ոլորտում որդեգրված քաղաքականության սոցիալական ուղղվածության, համակարգի զարգացմանը միտված գործողություններով:
 
Ոռոգման ոլորտի ներդրումների քաղաքականության ուղղվածությունը նույնպես հիմնականում ունի սոցիալական ուղղվածություն: Առաջնային խնդիրներից է մեխանիկական ջրամատակարարման ծավալների էական կրճատումն ու անցումը ինքնահոս ջրամատակարարման, որը էական ազդեցություն կունենա ոռոգման ջրի սակագնի ձևավորման վրա: Պետք է աստիճանաբար  իրականացնել  ջրամատակարար ընկերությունների՝ ինքանաֆինանսավորման և ինքնածախսածածկմամ անցնելու գործողություններ, ջրամբարաշինության, մոտեցնող և երկրորդային ջրանցքների կառուցման միջոցով  ապահովել հուսալի ու մատչելի ջրամատակարարում:
 
Պատվիրակության հետաքրքրության ոլորտում էին նաև վարկային ծրագրերի արդյունքների արդյունավետ գնահատման, ռիսկերի բացահայտման, ֆինասական մոնիտորինգի, վարկերի վերադարձելիության հուսալի մեխանիզմների հետ կապված հարցերը:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play