Վերացվել է «Ռետրո լիմոնադ»-ի արտադրության կասեցումը


Վերացվել է «Ռետրո լիմոնադ»-ի արտադրության կասեցումը

  • 19-05-2016 16:40:27   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արձանագրված դիզինտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում: Վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադի փորձաքննության արդյունքում, Ծառայության պետի 2016թ. մարտի 31-ի որոշմամբ, կասեցվել էր «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը, ինչպես նաև տնտեսավարողին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: 
 
Նկատի ունենալով, որ «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին (հայտնաբերված խախտումները վերացվել են, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության), վերը նշված որոշմամբ սահմանված կասեցումը Ծառայության պետի որոշմամբ վերացվել է:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play